ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Աղքատ միլիոնատերը

Աղքատ միլիոնատերը
18.01.2014 | 11:23

Չինաստանի Ուհան քաղաքի 54-ամյա բնակչուհին արթնանում է ամեն օր առավոտյան ժամը 3-ին և գնում փողոցները մաքրելու: Յու Յոժենը երկու երեխա ունի: Երեխաները ծանր աշխատանք են անում, մինչդեռ մայրիկի բանկային հաշվին ավելի քան 1 մլն դոլար կա: Գումարը ծուլության արդարացում չէ՝ հայտարարում է Յոժենը: Կյանքի մեծ մասը նա խոհարար, բեռնատարի վարորդ և հավաքարար է աշխատել: Նրա ֆինանսական գործերը բարելավվեցին 5 տարի առաջ, երբ պետությունը կնոջից հողակտոր գնեց: Ստացած գումարը նա ներդրել է անշարժ գույքի մեջ: Այսօր նա 21 շենք ունի, որոնցից յուրաքանչյուրը մեծ եկամուտ է բերում, բայց Յոժենը չի հրաժարվում հավաքարարի աշխատանքից: Նա կարծում է, որ ծուլությունը հիմար որակներ է ծնում: Աշխատանքի 15 տարիների ընթացքում նա ոչ մի անգամ չի ուշացել աշխատանքից, ընդամենը 3 անգամ է արձակուրդ վերցրել, ամեն անգամ՝ 1 օրով:

Դիտվել է՝ 1766

Մեկնաբանություններ